«ԲԵՍԹԼԱՅՆ» ՍՊԸ-ն՝ հետագայում Ա/Ձ Հարություն Բաբայան, հիմնադրվել է 2021 թվականին։ Գործունեություն է ծավալել 2022 թվականին՝ Արմավիրի մարզի Այգեշատ, Ամբերդ և Դողս գուղերում։ Կազմակերպության առաքելությունն է ինտերնետը ՀՀ գյուղական համայնքներում հասանելի դարձնել
բոլորին։ Ընկերության առաջիկա նպատակներից է նոր տարածքներում հասանելության
կետերի կառուցումը, ինչպես նաև արդեն առկա ցանցի կատարելագործումը և բարելավումը։
Անընդհատ կատարելագործվելով՝ սպասարկման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ
և ժամանակակից սարքավորումներ օգտագործելով, կազմակերպությունը իր ճանապարհն է կառուցում
առաքելության իրագործման համար։